Բուկայո Սակա. «Այս մրցաշրջանը «Արսենալի» մրցաշրջանն է»

«Արսենալի» վինգեր Բուկայո Սական կարծում է, որ թիմն այս մրցաշրջանում կդառնա Պրեմիեր Լիգայի չեմպիոն:

«Արսենալը» վերջին երկու մրցաշրջաններում զիջել է «Մանչեսթեր Սիթիին» 2-րդ տեղով:

«Չեմ ուզում շատ ճնշում գործադրել մեզ վրա, բայց կարծում եմ, որ սա մեր տարին է:

Կարծում եմ, որ վերջին երկու տարիներին մենք մոտ էինք տիտղոսին և ավելի ենք մոտենում, բայց հուսով եմ, որ այս տարին կլինի»,- Սակայի խոսքերն է մեջբերում The Mirror-ը: