Էնցո Մարեսկան բացատրել է, թե ինչու չի ընդգրկել Պալմերին Կոնֆերենցիաների լիգայի ընդհանուր փուլի հայտացուցակում

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան բացատրել է, թե ինչու թիմի հարձակվող Քոուլ Պալմերը չի ընդգրկվել լոնդոնյան թիմի կազմում Կոնֆերենցիաների լիգայի ընդհանուր փուլի համար:

«Մենք արդեն մի քանի հանդիպում ենք անցկացրել առանց Պալմերի։ Բայց, անկասկած, Պալմերը ավելի շատ օգնում է թիմին:

Այնուամենայնիվ, մենք պետք է մտածենք նաև որոշ ֆուտբոլիստներ պաշտպանության մասին: Նրանք դրա կարիքն ունեն։ Ես հավատում եմ, որ Քոուլին պետք է պաշտպանել»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Այս մրցաշրջանում 22-ամյա անգլիացին Պրեմիեր Լիգայի 6 խաղում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։