Լևերկուզենի «Բայերը» ակումբային նոր ռեկորդ է սահմանել

Լևերկուզենի «Բայերը» Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ ակումբային նոր ձեռքբերում է սահմանել անընդմեջ չպարտված տնային հանդիպումների քանակով։ Այս մասին հայտնում է Opta-ն։

Աղբյուրի համաձայն՝ Լևերկուզենի «Բայերը» եվրոպական խոշոր մրցաշարերում 10 տնային հանդիպում անընդմեջ չի պարտվել։

Հիշեցնենք, որ երեքշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, Չեմպիոնների Լիգայի 2-րդ տուրում գերմանական ակումբը 1։0 հաշվով հաղթել է «Միլանին»։