Ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրին Goal-ի վարկածով ճանաչվել է 21-րդ դարի «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստ։
Աղբյուրի համաձայն, վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է հոլանդացի հարձակվող Դենիս Բերգկամպը։ Երրորդ տեղում ֆրանսիացի Պատրիկ Վիեյրան է։ Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է մեկ այլ ֆրանսիացի՝ Ռոբերտ Պիրեսը, իսկ լավագույն հնգյակը եզրափակել է շվեդ կիսապաշտպան Ֆրեդրիկ Լյունբերգը։
Նշենք, որ բոլոր ֆուտբոլիստները «Արսենալի» կազմում խաղացել են 2003/2004 մրցաշրջանում, որում «զինագործները» հաղթեցին Անգլիայի առաջնությունը՝ չկրելով ոչ մի պարտություն։
Թիերի Անրին հանդես է եկել «Արսենալում» 1999-2007 թվականներին: Ֆրանսիացի հարձակվողը լոնդոնյան ակումբի կազմում դարձել է ավելի քան 250 գոլի հեղինակ։