Մադրիդի «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի «Ռեալի» դեմ խաղի արդյունքներից հետո (1:1) կհեռացնի ակումբային համայնքից մոտ 60 երկրպագուի, հայտնում է COPE-ը։
70-րդ րոպեին «Ատլետիկո» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը երկրպագուների պահվածքի պատճառով ընդհատվեց, տանտերերի երկրպագուները սկսեցին օտար առարկաներ նետել դարպասապահ Տիբո Կուրտուայի վրա։
Հոկտեմբերի 1-ին «Ատլետիկոն» ներքին ժողով է անցկացրել, որի արդյունքում ակումբի գլխավոր տնօրեն Միգել Անխել Ժիլ Մարինը հայտարարել է թույլ տված սխալները շտկելու անհրաժեշտության մասին։