«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը Ռուսաստանի Գավաթի խմբային փուլի 5-րդ տուրի «Օրենբուրգի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:1) կատակով խելագար է անվանել իր թիմակցին՝ Նաիր Թիկնիզյանին՝ նշելով, որ նա ամենալավ կատակներն է անում թիմում։
«Թիմում լավ մթնոլորտ է, կա կատակներ ու հումոր ընդհանրապես:
Ո՞վ է ամենալավ կատակները անում. Երևի Նաիր Թիկնիզյանը, որովհետև նա խելագար է»,- Սևիկյանի խոսքերն է մեջբերում Championat-ը։
Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվը» վաստակեց 15 միավոր և վստահորեն գլխավորում է B խումբը: