CHAMPIONS LEAGUE. «Արսենալը» հաղթեց ՊՍԺ-ին, «Բայերը»՝ «Միլանին»🎥

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի երկրորդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց ՊՍԺ-ի հետ և հաղթեց՝ 2։0 հաշվով։

Լոնդոնյան թիմի կազմից աչքի ընկան Կայ Հավերցը և Բուկայո Սական։

Զուգահեռ ընթացող խաղում Լևերկուզենի «Բայերը» սեփական հարկի տակ հաղթեց «Միլանին»՝ 1:0 հաշվով։

51-րդ րոպեին գերմանական ակումբի միակ հաղթական գոլը խփեց թիմի հարձակվող Վիկտոր Բոնիֆասը։