Կարիմ Ադեյեմին դարձավ վերջին 5 տարվա ընթացքում առաջին գերմանացի ֆուտբոլիստը այս ցուցանիշով

«Բորուսիայի» հարձակվող Կարիմ Ադեյեմին դարձավ վերջին 5 տարվա ընթացքում առաջին գերմանացի ֆուտբոլիստը, ով 3 գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի մեկ խաղում։

Դորտմունդյան թիմի հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Սելթիկի» հետ ընդհանուր փուլի 2-րդ տուրի հանդիպման առաջին խաղակեսում։

Վերջին անգամ գերմանացի խաղացողը 3 գոլ է խփել Չեմպիոնների լիգայի խաղում 2019 թվականի հոկտեմբերին, երբ «Բավարիայի» հարձակվող Սերժ Գնաբրին պոկեր ձևակերպեց «Թոթենհեմի» դեմ խմբային փուլի խաղում։