Հայտնի է, թե ով կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, Ալեգրիի թեկնածությունը պաշտպանել է անձամբ սըր Ալեքս Ֆերգյուսոնը։

«Ինտերում» աշխատող իտալացի մարզիչ Սիմոնե Ինձագին նույնպես դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը թիմի նոր գլխավոր մարզչի պաշտոնում։

Ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է Էրիկ տեն Հագը։