ԱՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ Transfermarkt-ի

Transfermarkt-ը թարմացրել է անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբների մի շարք ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձել է Անգլիայի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստը։ Նրա արժեքը գնահատվում է 200 մլն եվրո։ Երկրորդ տեղում է «Սիթիի» եզրային հարձակվող Ֆիլ Ֆոդենը (150 մլն եվրո)։ Պրեմիեր Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների եռյակը եզրափակում է «Արսենալի» վինգեր Բուկայո Սական՝ 140 միլիոն եվրո։

ԱՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ Transfermarkt-ի.

  1. Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի) – 200 միլիոն եվրո,
  2. Ֆիլ Ֆոդեն (Մանչեսթեր Սիթի) – 150 միլիոն եվրո,
  3. Բուկայո Սակա (Արսենալ) – 140 միլիոն եվրո,
  4. Ռոդրի (Մանչեսթեր Սիթի) – 130 միլիոն եվրո,
  5. Դեկլան Ռայս (Արսենալ) – 120 միլիոն եվրո,
  6. Մարտին Էդեգոր (Արսենալ) – 110 միլիոն եվրո,
  7. Քոուլ Պալմեր (Չելսի) – 90 միլիոն եվրո,
  8. Բրունո Գիմարես (Նյուքասլ) – 85 միլիոն եվրո,
  9. Ուիլյամ Սալիբա (Արսենալ) – 80 միլիոն եվրո,
  10. Լուիս Դիաս (Լիվերպուլ) – 80 միլիոն եվրո։