«Ատլետիկոյի» առաջատարներից մեկը գլխուղեղի տրավմատիկ վնասվածք է ստացել

«Ատլետիկոյի» կենտրոնական պաշտպան Ռոբին Լե Նորմանը Լա լիգայի 8-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում ստացել է գլխուղեղի տրավմատիկ վնասվածք, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։

Խաղը կայացել է կիրակի օրը և ավարտվել 1։1 հաշվով։ Իսպանացին վնասվածք է ստացել վերջին րոպեներին՝ գնդակի համար պայքարում բախվելով «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենիին։

Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետը չի նշվում: