«Լոկոմոտիվը» հաղթեց. Էդգար Սևիկյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Ռուսաստանի Գավաթի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում «Լոկոմոտիվը» մրցեց «Օրենբուրգի» հետ և հաղթեց՝ 2:1 հաշվով։ Տանտերերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Սերգեյ Պինյաևը։

Տանտերերի կազմից Էդգար Սևիկյանը և Նաիր Թիկնիզյանը մեկնարկային րոպեներից մասնակցեցին խաղին։

Նշենք, որ Էդգար Սևիկյանը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ։