«Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն արժանացել է Իսպանիայի առաջնության սեպտեմբեր ամսվա լավագույն մարզչի մրցանակին։ Այս մասին հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։
Մրցանակի համար պայքարում էին նաև Հանս-Դիտեր Ֆլիկը (Բարսելոնա) և Կառլո Անչելոտտին (Ռեալ Մադրիդ)։
Անցած ամիս «Ատլետիկը» հաղթել էր «Լաս Պալմասին» (3:2), «Լեգանեսին» (2:0) և «Սելտային» (3:1), ինչպես նաև ոչ-ոքի խաղաց «Սևիլիայի» հետ (1:1)։