«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ասիայի Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Ալ-Ռայյանին» (2:1) հաղթելուց հետո խոսել է այն մասին, թե ինչն է իրեն դրդում շարունակել գոլեր խփել 39 տարեկանում։
«Ես դեռ սիրում եմ ֆուտբոլ խաղալ և հասկանում եմ, որ ինձ շատ ժամանակ չի մնացել խաղադաշտում։ Լավագույն ֆուտբոլիստ համարվելը կամ անհատական մրցանակներ նվաճելը ամենակարևորը չէ։
Կարևոր է վայելել այն և օգտակար լինել ակումբին ու ազգային թիմին։ Ռեկորդներն իմ մասն են, և ես սովոր եմ դրանք գերազանցել: Առաջին օրվանից զգացի ճնշումը, և կարծում եմ, որ դա կզգամ մինչև վերջին»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Goal-ը։