Մարիո Բալոտելին բանակցություններ է վարում իսպանական ակումբի հետ

34-ամյա Մարիո Բալոտելին առանց ակումբի է մնացել թուրքական «Ադանա Դեմիրսպորից» հեռանալուց հետո։

Ներկայումս «Մանչեսթեր Սիթիի», «Լիվերպուլի», «Ինտերի» և այլ թիմերի նախկին հարձակվողը բանակցություններ է վարում իսպանական մի թիմի հետ։ հաղորդում է Cadena Cope Alicante-ն։

Խոսքը «Ինտերսիթի» ֆուտբոլային ակումբի մասին է, որը հանդես է գալիս Իսպանիայի ստորին դիվիզիոնում։ Աղբյուրի համաձայն, գործարքի ավարտի մասին խոսելը դեռ շատ վաղ է, սակայն երկուշաբթի օրը կարևոր խոսակցություն է տեղի ունեցել Բալոտելիի ներկայացուցիչների և ակումբի ղեկավարության միջև։