«Չելսիի» և Բելգիայի հավաքականի լեգենդ Էդեն Ազարը վերջ է տվել իր և «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի ցանկացած համեմատությանը։
2017 թվականին Սալահի տեղափոխությունը «Ռոմայից» «Լիվերպուլ» 43 միլիոն եվրոյով ամենահաջող գործարքներից մեկն էր «Լիվերպուլի» պատմության մեջ. եգիպտոսցին ակումբի կազմում անցկացրած 357 խաղում խփել է 216 գոլ։
Երկրպագուների միջև հաճախ բանավեճ էր ընթանում այն մասին, թե ով է ավելի լավը՝ Ազարը իր շլացուցիչ ելույթներով, թե Սալահը իր սխրանքներով: Sport Bible-ին տված հարցազրույցի ժամանակ Ազարը կիսվել է այս հարցի վերաբերյալ իր կարծիքով։
Երբ Էդենին հարցրին. «Ո՞վ էր ավելի լավը՝ դու, թե Մո Սալահը», Ազարը պատասխանեց մեկ բառով՝ «Սալահը»: