Դուշան Վլահովիչ․ «Դու լավագույնն ես, երբ գոլ ես խփում, իսկ երբ գոլ չես խփում՝ վատագույնն ես»

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը հայտարարել է, որ իրեն չեն անհանգստացնում քննադատությունները։

«Մարդիկ միշտ ասում են՝ ես դա սովորեցի։ Դու լավագույնն ես, երբ գոլ ես խփում, իսկ երբ գոլ չես խփում՝ վատագույնն ես։

Մարդիկ ակնկալում են, որ ես գոլեր կխփեմ, և դա նորմալ է։ Ես բացարձակ հանգիստ եմ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Italiy-ն։

Հիշեցնենք, որ Վլահովիչը Իտալիայի ընթացիկ առաջնության վեց խաղում դարձել է չորս գոլի հեղինակ։