Ի՞նչ է Կոնֆերենցիաների լիգան. «Նոան» հաղորդագրություն է տարածել

«Նոայի» մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել:

«Ի՞նչ է Կոնֆերենցիաների լիգան: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ մարզադաշտ գալուց առաջ:

▪️Կոնֆերենցիաների լիգայի առաջին մրցաշրջանն անցկացվել է 2021/2022 թվականին։

▪️Մրցաշարի առաջին հաղթողը իտալական «Ռոման» է։

▪️2024/25 մրցաշրջանից առաջ փոխվեց հիմնական փուլի ձևաչափը։ Խմբային փուլին փոխարինեց Լիգայի փուլը։

▪️Հիմնական փուլի մասնակիցների թիվն ավելացավ 4-ով, հասնելով 36-ի։

▪️Կոնֆերենցիաների լիգայի գործող չեմպիոնը հունական «Օլիմպիակոսն» է։

▪️Ըստ վարկանիշի՝ Հայաստանը ԿԼ որակավորման փուլերում կարող է ներկայացնել 3 թիմ։ Գավաթակիրը պայքարը սկսում է 2-րդ փուլից, իսկ առաջնության մրցանակակիրները՝ 1-ին փուլից։

▪️«Նոան» հայկական 3-րդ թիմն է, որը կմասնակցի եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլին։

▪️«Նոան» եվրոպական 50 թիմերից միակն էր, որը պայքարը սկսելով որակավորման առաջին փուլից՝ հասավ Լիգայի փուլ։

▪️Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին, Լեհաստանի Վրոցլավ քաղաքում», – ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: