Նեյմարը չի երկարաձգի պայմանագիրը «Ալ-Հիլալի» հետ։ 32-ամյա բրազիլացի հարձակվողը սաուդյան ակումբին միացել է 2023 թվականի ամռանը 90 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է երկու տարով և ավարտվում է 2024/25 մրցաշրջանի ավարտին։ Ըստ Fichajes-ի՝ Նեյմարը պատրաստվում է հեռանալ Մերձավոր Արևելքից՝ նոր մարտահրավեր փնտրելու համար։
Նեյմարի՝ «Ալ-Հիլալում» անցկացրած ժամանակը կարելի է որակել որպես աղետ: Ակումբին միանալուց հետո եզրային հարձակվողին հաջողվել է ընդամենը 5 հանդիպում անցկացնել:
Սպասվում է, որ հաջորդ ամառ նա կհեռանա «Ալ-Հիլալից»: Ըստ լուրերի՝ հարավամերիկացուն վիճակված չէ վերադառնալ Բարսելոնա։ Փոխարենը Նեյմարը կմիանա իր հայրենի «Սանթոսին», այն ակումբին, որը նա լքել է «Բարսային» միանալու 2013 թվականին: