Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն արձագանքել է հարձակվող Անտուան Գրիզմանի՝ հավաքականում կարիերայի ավարտին։
«Ֆրանսիայի հավաքականում նրա նորամուտից ի վեր, տասը տարի առաջ, մենք պահպանել ենք վստահելի և շատ անկեղծ հարաբերություններ:
Անտուանը եղել և կմնա ֆրանսիական ֆուտբոլի պատմության մի մասը, նա պատմության մեծագույն խաղացողներից մեկն է: Բացի նրա 44 գոլից և 30 գոլային փոխանցումից, նրա ներդրումը հսկայական է այն արդյունքների մեջ, որոնց մենք հասել ենք վերջին տասնամյակի ընթացքում: Առաջնորդված թիմային ոգով և ալտրուիզմով, որը հազվադեպ է հանդիպում հարձակվող խաղացողների շրջանում՝ Անտուանը միշտ տոնում էր ֆուտբոլը և ազգային հավաքականի կապույտ մարզաշապիկը: Նա երբեք չի խաբել։
Մենք իսկապես զարգացրել ենք շատ ամուր հարաբերություններ, որոնք կմնան անփոփոխ: Սրտանց շնորհակալ եմ ամեն ինչի համար, իմ Գրիսու»։