«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը պատմել է, թե ինչ է նախատեսում անել կարիերան ավարտից հետո։
«Ես կսկսեմ վիդեոբլոգ ձկնորսության մասին: Փոքր ժամանակ հայրս ինձ միշտ իր հետ տանում էր ձկնորսության, և ես սիրում էի դա։ Ամեն ինչ բռնում էի, ավելի փոքր ձկներ կային, բայց որքան հաճախ էր հաջողվում, այնքան ավելի մեծ բան էի ուզում բռնել։ Օրինակ՝ կարպը։ Ես հաճախ եմ ձկնորսություն անում: Ինձ համար դա հուզմունք է: Ինձ շատ է դուր գալիս»,- Ֆոդենի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
2023/24 մրցաշրջանի վերջում 24-ամյա Ֆոդենը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ ինչպես առաջնության, այնպես էլ լրագրողների ու գործընկերների վարկածով։