Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը, ով մինչ մադրիդյան ակումբին միանալը խաղացել է «Մանչեսթեր Սիթիում», նշել է երեք լավագույն պաշտպաններին, որոնց դեմ երբևէ խաղացել է։
Պարզվեց, որ նրանք են Վիրջիլ վան Դեյքը («Լիվերպուլ»), Քրիստիան Ռոմերոն («Թոթենհեմ») և Լիսանդրո Մարտինեսը («Մանչեսթեր Յունայթեդ»):
«Վիրջիլ վան Դեյկը, քանի որ նա շատ ուժեղ է: Աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը.
Նաև Քրիստիան Ռոմերոն և Լիսանդրո Մարտինեսը: Ինչո՞ւ։ Երկուսն էլ շատ ագրեսիվ են, աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը»,- ասել է Ալվարեսը ESPN-ին տված հարցազրույցում: