«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է ակումբ վերադարձած Իլկայ Գյունդողանից ունեցած սպասելիքներով։
Նախորդ մրցաշրջանը 33-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է Բարսելոնայում, իսկ օգոստոսին վերադարձել է «Մանչեսթեր Սիթի», որի կազմում հանդես է եկել 2016-ից 2023 թվականներին։
«Ժամանակ կպահանջվի, որպեսզի Գյունդողանը վերադառնա իր լավագույն մարզավիճակին: Նա լիարժեք նախամրցաշրջանային հավաք չի անցկացրել, ուստի դեռ պետք է ռիթմի մեջ մտնի, բայց նա միշտ ինչ-որ առանձնահատուկ բան է տալիս: Իհարկե նա կհասնի իր նպատակին»,- Գվարդիոլային է մեջբերում City Xtra-ն։