«Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեքերը հաջորդ ամառ կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա», հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը, այդ թվում՝ գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին, հետաքրքրված է 31-ամյա բրազիլացի դարպասապահին ձեռք բերելու հարցում, ով դիտվում է որպես 38-ամյա Մանուել Նոյերին փոխարինող։