Հայտնի է դարձել, թե ինչ է ասել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան «Ատլետիկոյի» երկրպագուներին (1:1) Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի խաղում գոլը տոնելիս։
Ինչպես հայտնում է Marca-ն, Մադրիդի «Ռեալի» գոլից հետո Կուրտուան դիմել է «Ատլետիկոյի» երկրպագուներին և բղավել «Գնացե՛ք»։
Սրանից հետո տրիբունաներից օտար առարկաներ սկսեցին նետել Կուրտուայի վրա։ Մրցավարը թիմերին ուղարկեց հանդերձարան։
20 րոպե դադարից հետո հանդիպումը վերսկսվեց։