LA LIGA. Մադրիդյան դերբի․ «Ատլետիկոն» և «Ռեալը» չպարզեցին հաղթողին🎥

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկո» տանը ընդունեց Մադրիդի «Ռեալին»։

Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

«Ռեալի» կազմից իր թիմին առաջ մղեց Էդեր Միլիտաոն։ Տանտերերը կարողացան 90+6-րդ րոպեին Անխել Կորեայի գոլի շնորհիվ խուսափել պարտությունից։

Նշենք, որ երկրորդ խաղակեսում տեղի ունեցավ միջադեպ, որի պատճառով մրցավարը դադարեցրեց խաղը։ Մադրիդի «Ատլետիկոյի» երկրպագուները տարբեր առարկաներ էին նետում Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի վրա։

Մադրիդի «Ռեալը» վաստակեց 18 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Ատլետիկոն» 16 միավորով երրորդն է։ Առաջատարը կատալոնական «Բարսելոնան» է, վասըակած 21 միավորով։