Անգլիայում ավարտվեց Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի հանդիպումը, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ջախջախիչ պարտություն կրեց «Թոթենհեմից»՝ 0։3 հաշվով։
Մրցակցի կազմում մեկական գոլ խփեցին Բրենան Ջոնսոնը, Դեյան Կուլուշևսկին և Դոմինիկ Սոլանկեն։
42-րդ րոպեից «կարմիր սատանաները» մնացին 10 ֆուտբոլիստով ուղիղ կարմիր քարտ ստացավ Բրունու Ֆերնանդեշը: