Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի խաղում «Ատլետիկը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Սևիլիայի» հետ։
Բիլբաոյի մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։
36-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Միկել Յաուրեհիսարը։ 82-րդ րոպեին «Ատլետիկը» մնաց 10 ֆուտբոլիստով՝ դարպասապահ Խուլեն Ագիրեզաբալայի հեռացման պատճառով։ «Սևիլիան» պարտությունից փրկվեց ավելացված ժամանակում, երբ գնդակը հայտնվեց դարպասապահ Ալեքս Պադիլյայի դարպասը: