«Ատլետիկոն» դերբիի համար մեքսիկացի երգչուհու է հրավիրել․ պարզվել է, որ նա երկրպագում է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» դեմ Լա Լիգայի 8-րդ տուրի խաղից առաջ «Ատլետիկոն» հայտնվել է տհաճ իրավիճակում։

Դերբիի ընդմիջմանը Մադրիդը Մեքսիկայից բերել է հայտնի երգչուհի Դաննա Պաոլային՝ ելույթ ունենալու համար։

Իսպանական հեռուստատեսություն կատարած այցի ժամանակ Պաոլան խոստովանել է, որ երկրպագում է «Ռեալին»: Այս խոսքերից հետո «Ատլետիկոն» ստիպված է եղել չեղարկել արտիստի ելույթը։