«Վեստ Բրոմվիչի» երկրպագուն մահացել է Չեմպիոնշիփի 7-րդ տուրի՝ «Շեֆիլդ Ուենսդեյի» դեմ արտագնա հանդիպման ժամանակ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Խաղը տեղի ունեցավ շաբաթ օրը Շեֆիլդում «Հիլսբորո Արենա» մարզադաշտում և ավարտվեց հյուրերի պարտությամբ՝ 2։3 հաշվով։
Ինչպես նշում է Daily Mail-ը, ողբերգությունը տեղի է ունեցել առաջին խաղակեսում։ «Վեսթ Բրոմբի» երկրպագուներից մեկը շտապ բժշկական օգնության կարիք է ունեցել, ինչից հետո «Բլեքբիդսի» երկրպագուները կոչ են արել դադարեցնել հանդիպումը։ Տղամարդուն օգնության են շտապել ստյուարդներն ու բժիշկները, սակայն, չնայած ցուցաբերած օգնությանը, նա մահացել է շտապօգնության մեքենայում։