Հայտնի է, թե երբ Վոյցեխ Շչեսնին կկարողանա իր առաջին հանդիպումն անցկացնել «Բարսելոնայի» կազմում

«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Վոյցեխ Շչեսնին երկուշաբթի կուղևորվի Բարսելոնա։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, նույն օրը լեհ դարպասապահը բուժզննում կանցնի և մեկ մրցաշրջանով պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ։

Շչեսնին կարող է իր առաջին խաղն անցկացնել «Բարսելոնայի» կազմում միջազգային ընդմիջումից հետո:

Ամռանը Շչեսնին «Յուվենտուսից» հեռանալուց հետո դարձավ ազատ գործակալ և հայտարարեց կարիերան ավարտելու մասին։