Ավարտվեց Գերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Բավարիան» ու Լևերկուզենի «Բայերը»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Այսպիսով, ասպիրինցիների գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպումներում ոչ մի պարտություն չի կրել։
Նշենք, որ Ալոնսոն մյունխենցիների հետ հանդիպել է չորս անգամ՝ երկու անգամ նրա «Բայերը» հաղթել է, իսկ երկու խաղ ավարտվել է ոչ-ոքի։
«Բավարիան» գերմանական Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է: Թիմը հինգ խաղում վաստակել է 13 միավոր։ «Բայերը» վաստակել է 10 միավոր և երրորդ տեղում է։