«Բավարիայի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ թիմի հարձակվող Հարի Քեյնը ցավոտ հարված է ստացել կոճի հատվածում Գերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրի «Բայերի» հետ հանդիպման ժամանակ (1:1): Հիշեցնենք, որ անգլիացի ֆուտբոլիստը փոխարինվել է հանդիպման 86-րդ րոպեին։
«Կիրակի (սեպտեմբերի 29-ին) ակումբի բժշկական ստորաբաժանման կողմից կատարված հետազոտությունը դրական զարգացում է ցույց տվել։ Քեյնը կշարունակի համապատասխան բուժում ստանալ»,- գրված է «Բավարիայի» պաշտոնական կայքում։
Գերմանական Բունդեսլիգայում հինգ խաղից հետո «Բավարիան» ունի 13 միավոր և առաջին տեղում է։ «Բայերը» վաստակել է 10 միավոր և երրորդ տեղում է։