Էրիկ տեն Հագը նշել է ակումբի նպատակները

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է ակումբի նպատակների մասին.

«Կարծում եմ, որ մենք պետք է լավ հանդես գանք և տիտղոսներ նվաճենք: Ահա թե ինչի մասին է այս ակումբը:

«Մանչեսթեր Յունայթեդը» հավակնություններ ունի խաղալ ամենաբարձր մակարդակով, և մենք ցանկանում ենք դուրս գալ Չեմպիոնների Լիգա: Սա պարզ է։ Այժմ մենք երկու ճանապարհ ունենք՝ մեկը Պրեմիեր Լիգայում, մյուսը՝ Եվրոպա Լիգայում»,- մարզչի խոսքերն է մեջբերում Irvine Times-ը։

Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» յոթ միավորով զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։ Հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի «Թոթենհեմին»։ Խաղը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 29-ին։