Անտուան Գրիզմանը պատմել է, թե ինչ խորհուրդ է տվել իրեն Ֆերնանդո Տորեսը

Մադրիդի «Ատլետիկոյի» 33-ամյա հարձակվող Անտուան ​​Գրիզմանը պատմել է, թե «Ատլետիկոյում» ինչ խորհուրդ է տվել իրեն թիմի նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը։

«Հիշում եմ, երբ Ֆերնանդո Տորեսը վերադարձավ «Ատլետիկո», ես նրանից խորհուրդ էի հարցնում, և նա ինձ միշտ ասում էր. «Եթե ​​տեսնեն, որ դու պայքարում ես յուրաքանչյուր գնդակի, ամեն րոպեի, ամեն վայրկյանի համար, երկրպագուները քեզ 100%-ով կաջակցեն, և այդպես կլինի, մինչև քո հեռանալը»»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում Atletico Universe-ը DAZN-ին հղումով։

Այս մրցաշրջանում Գրիզմանը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է ութ հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 3 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։