Սաուդյան «Ալ-Նասրի» ղեկավարությունը ծրագրում է երկարաձգել պայմանագիրը 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Այս մասին սոցցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Ըստ լրագրողի՝ կողմերը մտել են բանակցային գործընթացի մեջ։ Կրիշտիանուի և սաուդյան ակումբի գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։ Ռոնալդուն մտադիր է մնալ թիմում, որպեսզի ստաբիլ խաղային պրակտիկա ստանա Աշխարհի 2026 թվականի առաջնությունից առաջ Աստղային խաղացողը նախատեսում է 41 տարեկանում մասնակցել Աշխարհի առաջնությանը։
Այս մրցաշրջանում Կրիշտիանուն 7 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: