«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է «Օսասունայից» կրած պարտության մասին.
Կատալոնական ակումբը Լա Լիգայի 8-րդ տուրի խաղում պարտվել է 2։4 հաշվով։ Ըստ Պեդրիի, մրցավարները «Օսասունայի» երկրորդ գոլը չպիտի գրանցեին. նա կարծում է, որ դրվագի սկզբում Լուկաս Տորրոն խախտում է կատարել Պաու Վիկտորի նկատամբ:
«Առաջին խաղակեսում մենք այնքան էլ լավ չէինք: Մենք վատ սկսեցինք խաղը։ Երկրորդ գոլի դրվագում մենք պատժվեցինք։ Երկրորդ խաղակեսում մենք ավելիին էինք արժանի, բայց զիջեցինք, երբ ավելի լավ խաղացինք:
Մենք պետք է բարելավվեինք առաջին խաղակեսի արդյունքից հետո։ Մեզ պետք էր հակահարված տալ, բայց մեզ բռնեցին հակագրոհի ժամանակ:
Ռոտացիան նորմալ է, խաղերը շատ են։ Սա արդարացում չէ։ Բոլոր 11 ֆուտբոլիստները պետք է խաղադաշտ մտնեին կենտրոնացած խաղի վրա, սակայն առաջին խաղակեսում մրցակիցը պատժեց մեզ»։
Օսասունայի երկրորդ գոլի մասին
«Իմ կարծիքով, սա ակնհայտ խախտում էր: Հետո ակնհայտ 11-մետրանոց չնշանակվեց Լամին Յամալի դրվագում։ Ես մրցավարին ասացի խախտման մասին։ «Ռայոյի» հետ խաղում մենք գոլից զրկվեցինք ոչ այնքան լուրջ խախտման համար»,- ասել է Պեդրին։
Հանդիպումը սպասարկում էր մրցավարական թիմը՝ Գիլերմո Կուադրա Ֆերնանդեսի գլխավորությամբ։