Հայտնի է, թե որ քաղաքներում կանցկացվի Աշխարհի 2025 թվականի աումբային առաջնությունը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում հրապարակել է ԱՄՆ-ում հաստատված 12 մարզադաշտերի ցանկը, որոնք կընդունեն Աշխարհի 2025 թվականի աումբային առաջնության հանդիպումները։

Նորացված մրցաշարի եզրափակիչը, որին առաջին անգամ կմասնակցի 32 թիմ, տեղի կունենա Նյու Ջերսի նահանգի Իսթ Ռադերֆորդ քաղաքի MetLife մարզադաշտում:

Խաղեր կընդունեն նաև Շառլոտը, Ցինցինատին, Լոս Անջելեսը, Մայամին, Նեշվիլը, Օռլանդոն (երկու մարզադաշտ), Ֆիլադելֆիան, Սիեթլը, Վաշինգտոնը և Ատլանտան:

Մրցաշարը տեղի կունենա ԱՄՆ-ում 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ը։ Վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերին։