«Բարսելոնան» 40 տարվա մեջ առաջին անգամ նման ցուցանիշ գրանցեց

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 28-ին, կայացավ Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի «Օսասունա» – «Բարսելոնա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է կատալոնացիների պարտությամբ՝ 2։4 հաշվով։

Վերջին անգամ «Բարսելոնան» այսքան գոլ բաց է թողել «Օսասունայի» հետ խաղում 1984 թվականին: Մեկ այլ նման դեպք տեղի է ունեցել 1936 թ.։

Հարկ է նշել, որ այս երկու հանդիպումներն էլ ավարտվել են 4։2 հաշվով։