Քոուլ Պալմերը դարձավ ԱՊԼ-ի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը այս ցուցանիշով

Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի խաղում «Չելսին» ընդունել է «Բրայթոնին»։ Առաջին կեսից հետո լոնդոնյան թիմը հաղթում է 4։2 հաշվով։

Առաջին խաղակեսում «Չելսիի» բոլոր չորս գոլերը խփել է կիսապաշտպան Քոուլ Պալմերը։ Անգլիացին դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով Պրեմիեր Լիգայի խաղում 4 գոլ է խփել առաջին խաղակեսում։

Սա նաև երրորդ դեպքն է, երբ Պալմերը «Չելսիի» կազմում Պրեմիեր Լիգայում նվազագույնը երեք գոլ է խփել առաջին կեսում։

Առաջին կեսից հետո հաշիվը՝ 4:2 է։