Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Դավիդ Սիլվան կարծիք է հայտնել «Բարսելոնայի» վինգեր Լամինե Յամալի մասին։
«Յամալի խաղաոճը նման չէ որևէ մեկին: Նա շատ երիտասարդ ֆուտբոլիստ է, բայց խաղում է մեծ գերակայությամբ։
Հուսանք, որ այդպես էլ կմնա, քանի որ նա ունի բոլոր հնարավորությունները ֆուտբոլի պատմության լավագույններից մեկը դառնալու համար: Թեև հայտնի է, որ նման մակարդակ պահելը չափազանց դժվար է, սակայն Յամալը հսկայական տաղանդ ու ակնառու ունակություններ ունի»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում AS-ը։
Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է ութ հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։