Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարծում է, որ թիմի վինգեր Վինիսիուս Ժունիորը 2024 թվականին ավելի արժանի է «Ոսկե գնդակը» նվաճելուն, քան մյուս ֆուտբոլիստները։
«Կարծում եմ, որ Վինիսիուսը իսկապես արժանի է նվաճելու «Ոսկե գնդակը», ինչ նա արեց նախորդ մրցաշրջանում, հատկապես Չեմպիոնների Լիգայում:
Ես հավատում եմ, որ նա կհաղթի, իսկ եթե ոչ, ապա մենք կշարունակենք աշխատել, իսկ հետո մրցանակը կգա նրան»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Նախորդ մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը մասնակցել է Չեմպիոնների Լիգայի 10 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ընդհանուր առմամբ, Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում, որոնցում խփել է 24 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։