Իտալական «Յուվենտուսը» ֆինանսական տարվա ընթացքում 199,2 միլիոն եվրոյի կորուստ է հայտնել:
Նախորդ ֆինանսական տարվա համեմատ կորուստն աճել է 75,5 միլիոն եվրոյով:
Իտալական ակումբը զեկույցում նշել է, որ դրա վրա մեծապես ազդել է ակումբի չմասնակցելը եվրոպական մրցաշարերին:
«Յուվենտուսի» եկամուտը կազմել է 394,6 միլիոն եվրո, նախորդ ֆինանսական տարին կազմել է 507,7 միլիոն եվրո:
Նշվում է, որ ակումբի մասնակցությունը հինգ մրցաշարերի, այդ թվում՝ Չեմպիոնների Լիգային և աշխարհի ակումբային առաջնությանը, դրականորեն կանդրադառնա այս ֆինանսական տարվա եկամուտների վրա։