«Յուվենտուսը» վիճարկել է Ռոնալդուին աշխատավարձերի ուշացման համար 9,8 միլիոն եվրո վճարելու վճիռը

«Յուվենտուսն» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ ակումբը բողոքարկել է դատարանի վճիռը, որը նախկինում որոշել էր, որ «Յուվենտուսը» պետք է թիմի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին վճարի 9,8 միլիոն եվրո գումարած 9 տոկոս՝ հաշվի առնելով գնաճը։

Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ Ռոնալդուն համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետ՝ թույլ տալով ակումբին հետաձգել ֆուտբոլիստի աշխատավարձի փոխանցումը։

Այնուհետև պորտուգալացի հարձակվողը ստիպված է եղել դիմել դատարան, որպեսզի թուրինյան թիմը նրան վճարի 19,9 մլն եվրո։

Իտալական գրանդն ընդգծում է, որ 2023/2024 մրցաշրջանում Ռոնալդուին վճարել են ամբողջ պահանջվող գումարը։

Ռոնալդուն «Յուվենտուսում» հանդես է եկել 2018-ից 2021 թվականներին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 134 հանդիպման, որոնցում դարձել է 101 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։