«Յուվենտուսը» միայն մեկ դեպքում կվաճառի Դուշան Վլահովիչին

«Արսենալը» 2025 թվականի ամռանը կփորձի ձեռք բերել «Յուվենտուսի» 24-ամյա հարձակվող Դուշան Վլահովիչին։ Այս մասին հայտնում է TuttoJuve-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական գրանդը չի ցանկանում վաճառել սերբ ֆուտբոլիստին՝ հույս ունենալով երկարաձգել նրա պայմանագիրը, որն ավարտվում է 2026 թվականի ամռանը։

Այնուամենայնիվ, «Յուվենտուսը» կքննարկի Վլահովիչի համար առաջարկը, եթե նրան առաջարկի առնվազն 70 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է վեց հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։