«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն նկարահանվել է ժամանակակից հագուստի ամենահայտնի ապրանքանիշերից մեկի՝ Jacquemus-ի համար անսովոր ֆոտոշարքում։
Կունդեի իրանը պատվել է կրեմով և լուսանկարվել է այս տեսքով։
Տեսահոլովակն արդեն հավաքել է ավելի քան 4,5 միլիոն դիտում։ Նշենք, որ պաշտպանն առաջին անգամը չէ, որ հայտնվում է այս ապրանքանիշի ֆոտոշարքերում։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստն ակումբի կազմում արդեն անցկացրել է 10 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։