Պեպ Գվարդիոլա. «Երբեմն զգացմունքները հաղթում են»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է «Արսենալի» պաշտպան Գաբրիել Մագալյաեսի խոսքերին:

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի խաղում «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղացին (2:2): Խաղավերջում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գնդակը նետեց Մագալհաեսի գլխին։

«Ես կասեի, որ երբեմն զգացմունքները հաղթում են: Այս մասին Գաբրիելը հիանալի խոսեց խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում, որ սա պատերազմ է, պետք է սադրել մրցակցին, հրել նրան։ Ի վերջո, ի՞նչ կարելի է անել։

Այնպես որ, լավ, եթե դուք ինձ հրահրում եք, ուրեմն այստեղ եմ: Պատերա՞զմ եք ուզում։ Հիմա մենք պատերազմի մեջ ենք։

Ես հասկանում եմ, թե ինչպիսի մարտահրավեր է «Արսենալը»», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ESPN-ը