ՖԻՖԱ-ն որակազրկել է Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին։ Այս մասին հայտնում է լրագրող Էրնան Կաստիլյոն։
Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի Կոլումբիայից կրած պարտությունից հետո (1:2) Մարտինեսը հարվածել է տեսախցիկին՝ հարվածելով օպերատորի ձեռքին։
Իր արարքի համար 32-ամյա արգենտինացին որակազրկվելու է ընտրական մրցաշարի երկու խաղով։
Այսպիսով, Մարտինեսը բաց կթողնի Վենեսուելայի (հոկտեմբերի 10) և Բոլիվիայի (հոկտեմբերի 15) դեմ հանդիպումները։