«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է դարպասապահ Դավիդ Ռայայի առողջական վիճակի մասին։
«Մենք դեռ չգիտենք, թե ինչպիսի վնասվածք ունի Ռայան։ Նա մկանային վնասվածք ունի, ուստի պետք է նորից ստուգել»,- Արտետայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 29-ամյա իսպանացին անցկացրել է 6 հանդիպում՝ բաց թողնելով 3 հանդիպում և 4 անգամ անառիկ պահելով իր դարպասը։