«Բարսելոնան» որոշում է կայացրել Ռաֆինյայի ապագայի հետ կապված

Ինչպես հայտնում է Sport-ը, «Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Ռաֆինյայի հետ։

Ըստ աղբյուր՝ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը տպավորված է բրազիլացու ցուցադրած խաղով և ցանկանում է, որ Ռաֆինյան դառնա իր նախագծի մի մասը։

Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան խփել է 5 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։

27-ամյա բրազիլացու ներկայիս աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։